-
08.09.2017|
00:51
Պետությունը հաստատ որոշել է ազատականացնել էներգետիկ ոլորտը և հստակ քայլերով գնում է առաջ։
-
08.09.2017|
00:50
Խաղողագործների համար պետական մակարդակով ճանապարհ է հարթվում։ 2018-ից երևի թե նոր թափ հավաքի այս ոլորտը, քանի որ այս տարի դրա համար խոստումնալից նախադրյալներ են ստեղծվել։
-
05.09.2017|
21:21
Նոր մանրամասներ են հրապարակվել Ադրբեջանի իշխող էլիտայի գործող «սև դրամարկղի» մասին, որը նախատեսված է եղել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և երկրի ղեկավարության անձնական կարիքների համար, փոխանցում է The Guardian-ը։
-
05.09.2017|
10:57
Եվրամիության (ԵՄ) դեսպան, լեհ Պյոտր Սվիտալսկու հետ Երևանում Հայաստանի իշխանությունների «քննարկումները» թեև հիմնականում վերաբերում էին հանրապետությունում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների «որակին», իրականում ստվերեցին գլխավոր վիճելի հարցերից մեկը, որը, այսպես ասած, շարունակում է մռայլել տխրահռչակ «ասոցացման մասին նորացված փաստաթղթի» առնչությամբ Հայաստան-ԵՄ բանակցությունների բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի օրակարգերը:
-
05.09.2017|
10:00
Քաղծառայողների մի զգալի հատված մեկ տարի առաջ խաղից դուրս վիճակում հայտնվեց։ 2016-ի սեպտեմբերից իրականացված օպտիմալացումից հետո կառավարությունում և գերատեսչություններում կրճատումներ եղան, և, ինչպես միշտ, գործընթացի ճիշտ գնահատականը տալիս է ժամանակը։
-
05.09.2017|
09:50
«Բիզնեսում խաղի կանոնները փոխվել են, և դա նկատելի է հարկային դաշտում»,- մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ Հայաստանի խոշոր գործարարներից մեկը։ Եվ քանի որ զրույցը պաշտոնական չէր, մեզ հետաքրքրեց` արդյոք այդ փոփոխությունից գո՞հ են «խոշորները»։
-
05.09.2017|
09:47
Պարզվում է` երկու կամ երեք տարեկան երեխան, մանկապարտեզ գնալուց առաջ, նախ «պետք է հասկանա»` իր ծնողները գույքահարկ վճարե՞լ են, պարտքեր չունե՞ն, որպեսզի պետական մանկապարտեզի ղեկավարությունը հարկ համարի իրեն ընդունել:
-
03.09.2017|
11:13
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հանրագիրն ավելի քան 100 հազար մարդ է ստորագրել: Դա բավարար է, որ նախագահի վարչակազմը քննի դիմումը:
-
02.09.2017|
15:13
Սեպտեմբերի 1-ին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն է նշանակվել Սիլվի Բոսութղոն: 1998-ից նա աշխատում է Համաշխարհային բանկում՝ բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել և ղեկավարել տարբեր կառույցներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ նպաստելով մասնավոր և ֆինանսական հատվածների զարգացմանը, եղել է Կենտրոնական Ասիայի երկրների համակարգողը, մինչև Հայաստանում նշանակվելը աշխատել է որպես ծրագրի ղեկավար Ռուսաստանում:
-
01.09.2017|
11:25
Ռուսաստանցիներն առաջվա պես ամենասուր խնդիրը համարում են գնաճը, գործազրկությունը, աղքատությունը և աղքատացումը։ Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը Ռուսաստանի բնակչությանն ամենաքիչն է հետաքրքրում՝ վկայում են «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։